Ո՞ւր է մեր հրապարակային ընդդիմությունը
Բլոգոսֆերա
Կարեն Վարդանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր հայտարարվեց թիվ 38 ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններում Պավլիկ Սարգսյանի առաջադրման մասին: Նրան ճանաչեցի Նախագահի ընտրությունների բերումով, ավելին, պարզվեց, որ ապրում է հարևան շենքում: Իհարկե, առաջադրման գաղափարի և առավել ևս նրա դեմ որևէ բան չունեմ, ավելին՝ շատ հարգում եմ որպես դիրքորոշում ունեցող քաղաքացու: Սակայն սա որքան ողջունելի է, նույնքան էլ ողբերգական: Իսկ ո՞ւր է մեր հրապարակային ընդդիմությունը: Մի՞թե չպիտի օգտագործվի թեկուզ ամենաչնչին հնարավորությունը:
Լավ, հեղափոխություն չեք անում, բախման չեք գնում, այլընտրանքային ծրագրեր չեք առաջարկում, ընտրությունների չեք մասնակցում...
Բա այդ դեպքում քաղաքական գործունեությամբ զբաղվում եք, որ ի՞նչ անեք»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում