Սիրիան թույլատրել է իր տարածքում քիմիական զենքի հնարավոր կիրառման ստուգումները
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները համաձայնվել են՝ երկրում քիմիական զենքի կիրառման հարցում ստուգումներ անցկացնելու միջազգային հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջներին, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին: Մոտ ժամանակներս հանձնաժողովի աշխատակիցները գործի կանցնեն Սիրիայի տարածքում:
Փորձագետների թիմը Սիրիայում կմնա 2 շաբաթ: Կազմակերպության ներկայացուցիչները նշում են, որ Սիրիայի իշխանությունների կողմից այս համաձայնությունը «կենսականորեն կարևոր» էր համագործակցության համար:
Նշենք, որ նախկինում քիմիական զենքի ստուգման հարցով հատուկ հանձնաժողովին՝ շվեդ գիտնական Օկե Սելստրեմի գլխավորությամբ, չէր թույլատրվել մուտք գործել Սիրիայի տարածք՝ քիմիական զենքի կիրառման հնարավորությունները ստուգելու համար: Հանձնաժողովը մի քանի շաբաթ շարունակ գտնվում էր Թուրքիայում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան