«Պուտինը կամենում էր տպավորություն թողնել և շանտաժել Հայաստանը»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցը կարելի է համարել նրա դիվանագիտական պարտություններից մեկը, քանի որ շատ ծրագրեր ձախողվել են, եվրոպական ազդեցության դաշտում, Թուրքիայի հպատակության տակ գտնվող Ադրբեջանն այդպես էլ կուլ չի տվել պուտինյան մի շարք ,,կտեր,, , չի համաձայնել Ռուսաստանին հանձնել Ապշերոնի խոշոր նավթահանքերից մեկը... Պուտինն էլ իր հերթին հայտարարել է կարծես, որ իրեն ղարաբաղյան հարցը չի հետաքրքրում, որ ինքը ,,գլուխ չունի,, նպաստելու ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը... Փոխարենը՝ հերթական անգամ Բաքվից Պուտինը հաթաթա է տվել Հայաստանին, որը պատրաստվում է գնալ դեպի Եվրոպա՝ մերժելով պուտինյան Մաքսային միությանը միանալու առաջարկությունը... Ուշագրավ է այն հանգամանքը, որ Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում է եղել ,,Ռոսօբորոնէքսպորտ,, ընկերության ղեկավար Անատոլի Սայկինը: Եվ պատահական չէ, որ Պուտինը հայտարարել է 4 մլրդ դոլարի զենքի վաճառքի մասին: Այսինքն, ՌԴ նախագաը հասկացրել է Հայաստանին, որ եթե չմիանաս Մաքսային միությանը, ապա 4 մլրդ դոլարը կարող է 8 մլրդ դառնալ... ԿԳԲ-ական այս շանտաժը, բնականաբար, լավ են հասկանում և՛ Հայաստանում, և՛ աշխարհում: Առաջընթացն այն էր այս այցելությքան, որ, ի տարբերություն Մեդվեդևի, որը խոստացել էր Ալիևին ,,նվիրաբերել,, Ղարաբաղը, Պուտինը չծանրացավ Արցախի խնդրին՝ հասկանալով, որ ԼՂՀ-ն իր ,,գրպանում չէ,, , որ միջազգային ուժերը երբեք թույլ չեն տա Ռուսաստանին միանձնյա լուծել Ղարաբաղի հարցը: Ավելին, բոլորը, այդ թվում Ադրբեջանն էլ, գիտեն, որ ըստ էության, Արցախի հարցը վաղուց լուծված է, այն երբեք չի դառնա Ադրբեջանի մաս...
Պուտինը Ղարաբաղի հարցում Բաքվում առաջաքայլ արձանագրեց, սակայն պարտվեց մյուս հարցերում... Սակայն օգնեց նաև Ալիևին, քանզի Ռուսաստանը հավատարմություն հայտնեց Իլհամին՝ ամեն կերպ աջակցելու առաջիկա ընտրություններում: Չի բացառվում, որ առաջիկայում Ռուսաստանը ստիպի Ռուստամ Իբրահիմբեկովին հրաժարվելու Ռուսաստանի քաղաքացիությունից, քանի որ Ադրբեջանի օրենսդրությամբ, երկքաղաքացիությունը խանգարող հանգամանք է նախագահի թեկնածուի գրանցման համար...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում