«Այդ տղան ինքը կռիվը հրահրած կլինի»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հենց նոր կարդացի, որ՝ ,,Ժամեր առաջ Ռոստովյան փողոցի բենզալցակայաններից մեկի առջեւ, Հայաստանի ժամանակակից արվեստների միության գրասենյակի հարեւանությամբ ծեծի է ենթարկվել միության նախագահ Մանուկ Նիգոյանը:
Հայաստանի ժամանակակից արվեստների միության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բենզալցակայանի առջեւ սեւ «Լադա» մակնիշի ավտոմքենան բարձր արագությամբ մոտեցել է Մանուկ Նիգոյանին ու ձախ կողմից հարվածել վերջինիս: Մանուկ Նիգոյանը պահանջել է վարորդից ավելի ուշադիր լինել, ինչին ի պատասխան մեքենայի վարորդը իջել է մեքենայից ու հրմշտոց հրահրել, արդյունքում այն վերածվել է ծեծկռտուքի, որին միացել է նաեւ մեքենայի ուղեւորը, վեճը հարթվել է բենզալցակայանի աշխատակիցների միջամտությունից հետո միայն, իսկ վարորդը դիմել է փախուստի,,:
Այն, որ Նիգոյան Մանուկին ծեծել են՝ լավ չեն արել, չնայած, չգիտեմ ինչու, համոզված եմ, որ այդ տղան ինքը հրահրած կլինի... Բայց ախր մի խնդրանք. ամպագոռգոռ բաներ մի գրեք, ի՞նչ ժամանակակից արվեստների միություն, ի՞նչ նախագահ... Ես նայել եմ, նման միություն արդարադատության նախարարության կողմից գրանցված չկա, հետո՝ միություն բառով կազմակերպություն չի կարելի գրանցել, պետք է լինի միավորում... Եվ առավել հետո, Հայաստանում ժամանակակից արվեստի այս ո՞ր ջատագովը և որտե՞ղ է նստել ու որոշել 16-ամյա երեխային նման մեծադղորդ անվանմամբ միության նախագահ կարգել... Առավել շշմեցի՝ միության մամուլի ծառայություն... Ինչքան գիտենք, այդ միություն կոչվածը Մանուկն է ու երկու իր հասակակից աղջիկ... Մամուլի ծառայություն... չէ, չէ մի պոզեր...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում