Եգիպտոսը հետ է կանչել իր` Թուրքիայի դեսպանին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսը հետ է կանչել Թուրքիայից իր դեսպանին` ի պատասխան Անկարայի գործողությունների, որը ավելի վաղ հետ էր կանչել Կահիրեում իր դիվանագիտանական ներկայացուցչին. գրում է Reuters-ը` հղում կատարելով Եգիպտոսի ԱԳՆ-ին:
Կահիրեում Թուրքիայի դեսպանը հետ էր կանչվել Անկարայի կողմից` Եգիպտոսում օգոստոսի 14-15-ին տեղի ունեցած անկարգությունները քննարկելու համար: Եգիպտական ԶԼՄ-ները նշում են, որ Անկարայում իրենց դեսպանը հետ է կանչվել նույն նպատակով:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանն ավելի վաղ արևմտյան երկրներին մեղադրել էր Եգիպտոսի արյունահեղությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերության մեջ և կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ին արտահերթ նիստ գումարել` ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Բացի այդ` Ստամբուլում օգոստոսի 14-ին ցույցեր էին ընթացել` ի պաշտպանություն Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան