Թյուրքալեզու երկրները դառնալու են համաշխարհային տնտեսության զարգացման կենտրոն. Գյուլ
Թուրքիա
Այսօր Ադրբեջանի Գաբալա քաղաքում մեկնարկած թյուրքալեզու պետությունների համագործակցության 3-րդ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ թյուրքալեզու երկրների համատեղ տրանսպորտային և էներգետիկ նախագծերը տարածաշրջանը կվերածեն համաշխարհային տնտեսության կենտրոնի, մեջբերում է Trend-ը:
«Թյուրքալեզու երկրներին անհրաժեշտ է վերականգնել Մետաքսի պատմական ճանապարհը, որն ունի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական նշանակություն ողջ աշխարհի համար: Մետաքսի ճանապարհի ժամանակակից մեկնաբանությունը համատեղ էներգետիկ և տրանսպորտային նախագծերն են, որոնք կնպաստեն ողջ տարածաշրջանի զարգացմանը: Իսկ բոլոր այդ նախագծերը կղեկավարի թյուրքախոս աշխարհը, որը կվերածի տարածաշրջանը համաշխարհային տնտեսության զարգացման կենտրոնի»,– ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքերով՝ ռազմավարական կարևորագույն նախագիծն այս հարցում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումն է, որը կփոխի տարածաշրջանի դինամիկան և կմիավորի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)