Եգիպտոսում «Ցասման ուրբաթ» կազմակերպելու կոչ են արել
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» շարժումը կոչ է արել «Ցասման ուրբաթ» կազմակերպել. գրում է reuters-ը:
Շարժման անդամները ցանկանում են բողոքով հանդես գալ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու և ցուցարարների ցույցը ցրելու դեմ:
Նշենք, որ Մոււրսիի կողմնակիցների և ոստիկանության միջև բախումների արդյունքում Եգիպտոսում արդեն զոհվել է 500 մարդ: Երկրում Արտակարգ դրություն և պարեկային ժամ է հայտարարվել:
Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն հանդես է եկել Եգիպտոսում բռնության դադարեցման կոչով:
«Մենք կարծում ենք, որ Եգիպտոսում բռնությունը պետք է դադարեցվի, և կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն»,-ասել է ԱԽ-ի քարտուղար Մարիա Քրիստինա Պերսևալը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան