Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է 

Նոր համագործակցություն՝ հայ և թուրք երիտասարդ գործարարների միջև

Թուրքիա

«Հայ-թուրքական պետական դիվանագիտությունը կանգ է առել ինչ-որ անհայտ մի կետի վրա, մինչդեռ հասարակական դիվանագիտությունը՝ ի դեմս երկկողմ տնտեսական համագործակցության, նոր թափ է ստանում»,- այսօր Վանում մեկնարկած Հայ-թուրք երիտասարդ գործարարների համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ծրագրերի ղեկավար Արմեն Մելքոնյանը:

Համաժողովն իրականացվում է նշյալ միության նախաձեռնությամբ՝ «Երիտասարդ գործարարները միջսահմանային տնտեսական համագործակցության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների գործարար երիտասարդների միջև համագործակցության ստեղծմանն ու խթանմանը: Հայ եւ թուրք գործարարներին մեկ սեղանի շուրջ համախմբելու փորձ միությունը վաղուց ունի, սակայն առաջին անգամ է, որ շեշտը դրվում է երիտասարդ գործարարների վրա. «Երիտասարդ գործարարներն ավելի անկաշկանդ են, համատեղ քննարկումներին և առկա խնդիրները բարձրաձայնելուն՝ ավելի բաց»,- պարզաբանում է Արմեն Մելքոնյանը:

Եռօրյա գործարար համաժողովը, որը միտված է միջսահմանային տնտեսական գործունեության զարգացմանն աջակցելուն և տարածաշրջանում խաղաղաշինության խթանմանը, բաղկացած է երկու հատվածամասից՝ պլենար հանդիպումից և հայ-թուրք երիտասարդ գործարարների (գործատուների) միջև անհատական գործարար հանդիպում-բանակցություններից: Համաժողովի առաջին օրը՝ օգոստոսի 15-ին, քննարկվեցին Հայաստանի և Թուրքիայի, մասնավորապես՝ Երևանի և Վանի երիտասարդ գործարարների միջև առևտրատնտեսական կապեր հաստատելու հնարավորությունները և նախադրյալները: Իր զեկույցներից մեկում Արմեն Մելքոնյանն անդրադարձավ Հայաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության ներկա իրավիճակին, առկա մարտահրավերներին և խոչընդոտներին՝ հավելելով, որ երկու հարևան երկրների միջեւ հարաբերությունները կարգավորող որեւէ իրավական փաստաթղթի բացակայության պայմաններում միակ բանը, որը կարգավորում է երկու երկրների միջեւ հարաբերությունները, բիզնեսի էթիկայի կանոններն են: Տարակուսանքների և տեղեկատվության պակասի պայմաններում, երբ չկան հարաբերությունները կարգավորող ֆորմալ երաշխիքներ, ստեղծված ճեղքը հաղթահարելու միջոցներն են դառնում վստահությունը և բիզնես էթիկան, որը կարող է կարգավորող դեր խաղալ և հանդիսանալ ոչ-ֆորմալ երաշխիք. «Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում գործարարների իրավունքների ու շահերի պաշտպանության միակ ձևն է բիզնես էթիկայի վրա հիմնված փոխադարձ վստահությունը, որը շատ դեպքերում ավելի արդյունավետ և ուժեղ միջոց է,- նշեց Արմեն Մելքոնյանը»:

Հանդիպման մասնակից ավելի քան 30 գործարարներ ներկայացրին տուրիզմի, գյուղատնտեսության, շինարարության, քարի մշակման, քաղցրավենիքի արտադրության եւ այլ ոլորտներում իրենց կազմակերպությունները: Փակ սահմանների եւ պետական մակարդակով հարաբերությունների բացակայության պայմաններում երիտասարդ գործարարները փորձելու են նպաստել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը, համատեղ մտածել ու երկու երկրների տնտեսական հարաբերությունների խոչընդոտների հնարավորինս վերացման ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» համահիմնադիր եւ խորհրդի նախագահ Մուշեղ Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ գործարար շփումները պետք է հասցնել այն մակարդակի, որ դրանք սկսեն ազդեն քաղաքականության վրա: Ըստ նրա՝ երկու երկրերի գործարարների համար ավելի հեշտ կլինի համագործակցել, քանի որ կա փոխադարձ շահ:

«Վանի երիտասարդ գործարարների միության» նախագահ Էրեն Գյոքչենայն իր ելույթում նշեց, որ քաղաքականությունը չպետք է խոչընդոտի տնտեսությանը, ապա իր մտահոգությունը հայտնեց՝ ինչո՞ւ հայերը եւ թուրքերը երրորդ երկրի, այսինքն' Վրաստանի տարածքով պետք է շփվեն միմյանց հետ:

Արմեն Մելքոնյանի խոսքերի համաձայն՝ 2012 թ. Հայաստան-Թուրքիա երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 210 մլն ԱՄՆ դոլար, իսկ ըստ տարբեր գնահատումների՝ երկու երկների միջև ապրանքաշրջանառությունն ավելի մեծ ծավալներ ունի: «Թուրքիայի արտաքին առևտրի վիճակագրական հրապարակումներում բացակայում է որևէ տվյալ Հայաստանի հետ առևտրային գործառնությունների վերաբերյալ. թուրքիայի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Հայաստանի հետ առեւտրաշրջանառությունը զրո է»:

Թուրք գործարար Բերիս Գյոքչենայի խոսքերով՝ պետք է ճնշում գործադրել բացասական կարծիքներ տարածողների, քաղաքականություն եւ դիվանագիտություն թելադրողների վրա, եւ դա կարող են անել երիտասարդ գործարարները:

Համաժողովի շրջանակներում գործարար ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներն անհատական գործարար հանդիպումներ ունեցան իրենց հետաքրքրող տարատեսակ ոլորտներ ներկայացնող Վանի երիտասարդ գործարարների հետ: Օրվա վերջում, նախատեսվածի համաձայն, «Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» և «Վանի երիտասարդ գործարարների միության» միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով երկու կողմերի երիտասարդ գործարարների միջև ստեղծվեց համագործակցության նոր հարթակ:

Առաջիկա երկու օրերին նախատեսված են հայ գործարար երիտասարդների այցելություններ Վանում տեղակայված ձեռնարկություններ, որպեսզի տեղում ավելի մանրամասն ծանոթանան տեղի արտադրության և համատեղ բիզնես հնարավորությունների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանում
Ամենադիտված