Հայաստանն աջակցում է երկրաշարժից տուժած Թուրքիային
Աշխարհ
Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։
Այսօր երեկոյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։ Թռիչքի ժամի և վայրի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի