Ամեն մեկդ զբաղվեք ձեր գործով և խոսեք այն ամենից՝ ինչին տիրապետում եք
Բլոգոսֆերա
Համլետ Թադևոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մեկ է յուրահատուկ ազգ ենք, ով ինչ ուզում է ասի: Բոլորը`քաղաքագետ, աշխարահռչակ վերլուծաբաններ, հայտնի տնտեսագետներ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրաֆեսորներ:Շատ քչերն են իրենց մասնագիտությունով զբաղվում և գրում նեղ մասնագիտական նյութեր, չգրեմ էլ «մեկնաբանշիկներից», որ ամբողջ օրը իրենց բան ու գործը թողած տարբեր նյութերի, գրառումների տակ փայլատակում են իրենց վեհ գաղափարները:
ՀՀ բյուջեն կես ժամում լցնում են, արտաքին պարտքը լեզվով փակում են, մեկ էլ վերջում մի անակնկալ` մասնագիտությամբ անասնաբույժ /իհարկե կներեն ինձ անասնաբույժերը, ես հարգում եմ այդ մասնագիտությունը, ուղակի ցանկանում եմ ասել, որ իրարից շատ տարբեր ու հեռու մասնագիտություննե են/ Անբախ Զամբախյանը կես ժամում գրեց իր «Բեստսեյլերը»10 տողով նկարագրեց, թե ՀՀ-ը ինչ քաղաքականություն պետք է վարի և դուրս է եկել ու պայքարում է իր «գաղափարների» ու էդ 10 տող գրածի համար, իսկ երբ էդ 10 տողը լայքեր են հավաքում` ուրեմն արդեն վերջ, նա նստացույց պետք է անի և պատրաստ է գնալ մինչև հացադուլ:
Կան նաև «մտքի գիգանտներ», որ նյութերի տակ մեկնաբանում են այսպիսի գեղեցիկ նախադասությամբ` «այ եզ, անասուն, ոչխարի մեկը, ապուշ, ինչ արժեքներ ես կրում դու, որ հիմա էլ հաչում ես հայվանի պես», այս պահերը դժվար եմ ըմբռնում, թե ով է խոսում արժեքներից:Մի գուցե տարբերություն չկա այդ երկուսի մեջ էլ, ուղակի ամեն մեկը իր անմակարդակությունը տարբեր ձև է արտահայտում:Ինչևէ, ասածս ինչ է, ամեն մեկդ զբաղվեք ձեր գործով և խոսեք այն ամենից` ինչին տիրապետում եք»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում