Նոր բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև Կահիրեում
Մերձավոր Արևելք
Նոր բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև Կահիրեում գտնվող Եգիպտոսի Ներքին գործերի նախարարության շենքի առջև։ Ըստ հաղորդագրության՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Թահրիրի հրապարակում շտապ օգնության լրացուցիչ խմբեր են ժամանել, հաղորդում է «Ռիա Նովոստի»–ն։
Վերջին հնգօրյա ցույցերից հետո, որոնք սկսվել էին Պորտ Սաիդի մարզադաշտում ֆուտբոլասերների կողմից հրահրված բախումների հետևանքով, մեկօրյա ընդմիջումից հետո ցույցերը և բախումները կրկին վերսկսվել են։
Ցուցարարների և ոստիկանության միջև վերջին չորս օրերի բախումների ժամանակ զոհվել է 12 մարդ, հաղորդում է «BBC Russian»–ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)