Մի խումբ երիտասարդներ բոյկոտել են Նախիջևանի «խանի» ելույթը
Բլոգոսֆերա
Սարգիս Ասատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Օգոստոսի 15-ին Նախիջևանում հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Նոր զբոսայգու պաշտոնական բացմանը ներկա է գտնվել ինքնավար հանրապետության գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, որին անվանում են նաև Նախիջևանի խան և որը այդ շրջանի տերն ու ֆեոդալն է: Նրա ելույթի ժամանակ հանկարծ մի խումբ երիտասարդներ վանկարկել են «հեռացիր, հեռացիր»: Թալիբովը, կիսատ թողնելով իր ելույթը, ձեռքի շարժումով հրահանգել է ոստիկաններին ձերբակալել երիտասարդներին: Երիտասարդները բողոքում էին իրենց ապօրինի կերպով աշխատանքից հեռացման դեմ:
Նշվում է, որ նրանք աշխատում էին Թալիբովին պատկանող ընկերություններից մեկում: Այդ պահին մի կին իրեն նետել է Թալիբովի ոտքերի տակ: Պարզվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն էր: Սակայն այդ կնոջը ոստիկանները նույնպես ձերբակալեցին և կոպտորեն քաշքշելով տարան իրենց մեքենան:
Այս ամենին ականատես է եղել «Մուսավաթ» թերթի ծպտյալ լրագրողներից մեկը, որը հայտնում է, որ այդ միջոցառմանը հրավիրվել էին միայն Նախիջևանի պետական հեռուստաընկերության և Şərq qapısı (արևելյան դարպաս) թերթի ներկայացուցիչներ, այդ պատճառով միջադեպը չի հեռարձակվել հեռուստատեսությամբ և տեղ չի գտել ԶԼՄ-ներում»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում