Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվին Կենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն Այվազյան Լիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել 

«Սա անհեթեթ և փակուղի տանող ճանապարհ է. տանձը խնձոր չի կարող դառնալ»

Բլոգոսֆերա

«Յուրաքանչյուր մարդ սաղմնային շրջանում օժտվում է սեռով՝ քրոմոսոմների հարաբերակցությամբ։ Այդ հարաբերակցությունն է, որ ստիպում է անհատին դրսևորել վարքագիծ՝ ելնելով նրա ֆիզիոլոգիական հատկություններից։

Մարդու ուղեղի և մարմնի առանձնահատկությունները ստիպում են նրան դրսևորել համապատասխան վարքագիծ արտաքին միջավայրում։ Սոցիումի մոտեցումները «կին» և «տղամարդ» հասկացություններին ձևավորվել են միայն և միայն բնության կողմից տրված առանձնահատկությունների հիման վրա։

Օրինակ՝ հասարակությունը տղամարդուն համարում է ընտանիքը կերակրող, ընտանիքը պաշտպանող, հայրենիքը պաշտպանող, որովհետև տղամարդը օժտված է ֆիզիկական այնպիսի տվյալներով, որով նա անցյալում կարողանում էր գնալ որսի, արագ վազեր, որևէ առարկայով հարվածեր կենդանուն կամ թշնամուն, դիմակայեր ցրտին, շոգին։

Այժմ այդ նույն տղամարդը կարողանում է բարձրացնել տարբեր ծանր առարկաներ, աշխատել շինարարությունում, դիմակայել աշխատանքային տարատեսակ դժվար պայմաններին, վարել պատերազմներ բնակլիմայական տարբեր պայմաններում, օգտագործել տարատեսակ զինատեսակներ, որոնք նույնպես ուժ են պահանջում, և կատարել մի շարք այլ դժվար գործողություններ։

Սակայն այժմ ուժգին թափով առաջ է բերվում այն հասկացությունը, որ տղամարդը դրսևորում է իրեն որպես տղամարդ, իսկ կինը' որպես կին, որովհետև հասարակությունն է նրան ստիպում այդպես դրսևորվել, և դա նրանց ֆիզիոլոգիական հատկությունների հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Այսինքն' այս կամ այն սեռի ներկայացուցիչը դրսևորում է իրեն արտաքին աշխարհում համապատասխան իր սեռական, ֆիզիոլոգիական հատկանիշների ոչ թե այդ հատկանիշներից ելնելով, այլ սոցիումի պարտադրանքով։

Որոշ ոչ իրազեկ անհատներին կամ դեռահասներին տվյալ մոտեցումը կամ «տրամաբանությունը» կարող է լինել ընկալելի, նաև շատ դեպքերում ընդունելի։

Իհարկե, մարդ արարածը օժտված է բանականությամբ, և յուրաքանչյուր մարդու կողմից ամեն երևույթ ուսումնասիրվում է, գնահատվում է, փորձարկվում է, սակայն սա այն դեպքը չէ, որ կարելի է փորձարկել։

Տղամարդու և կնոջ տարբերությունը, ինչպես նաև կենդանական ոչ բանական աշխարհում էգ և արու ներկայացուցիչների տարբերությունը փորձարկման կամ փոփոխման ենթակա չեն, դա թեորեմ չէ, այլ դոգմա, և դա հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել և փորձարկել շատ այլ երևույթներ։

Կենդանական աշխարհում գրեթե բոլոր տեսակները օժտված են երկու սեռով։ Յուրաքանչյուր տեսակ, որը օժտված է երկու սեռով, ապահովում է իր տեսակի շարունակությունը միայն արական սեռի կողմից իգական սեռի բեղմնավորմամբ։
Այս երևույթը այն հիմնարար սզկբունքն է, որը ապահովում է կյանքի գոյությունը այնպիսով, ինչպիսով այն կա այս պահին Երկիր մոլորակի վրա։

Ինչու՞ է անթույլատրելի այդ հիմնարար սկզբունքի, դոգմայի վերանայումը կամ փորձարկումները այդ ուղղությամբ։

Այստեղ հարցը բնավ տղամարդու որս անելու կամ կնոջ քնքշության մեջ չէ։ «Սեռ» հասկացությունը վերանայողների նպատակը աշխատանքի, պարտավորությունների բաշխման, հավասարաչափ իրավունքների ապահովման մեջ չէ նաև։

«Սոցիալական սեռ» երևույթը մշակողները և շրջանառության մեջ դնողները նպատակ են հետապնդում ներմուծել անհատի մտածողության մեջ այն երևույթը, որ յուրաքանչյուր մարդ արարած սեռական ակտ է կատարում հակառակ սեռի ներկայացուցչի հետ այն պարզ պատճառով, որ հասարակությունն է, սոցիումն է նրան ստիպում մտածել, որ սեռական ակտ կատարվում է միայն հակառակ սեռի ներկայացուցչի հետ կամ միայն մարդ արարածի հետ։

Իհարկե, այս երևույթը միշտ քողարկված կերպով է մատուցվում «Սոցիալական սեռ» հասկացությունից անտեղյակ անհատին։

Նախևառաջ «Սոցիալական սեռ»-ը մատուցվում է որպես կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների քաղաքականություն կամ հայեցակետ կամ որևէ այլ նմանատիպ ձևակերպում։ Այդ ձևակերպումների մեջ արծարծվում են տարատեսակ խտրականություներ, որոնք անթույլատրելի են ժամանակակից հասարակություններում։ Հետո խտրականությունները սկսում են ընդլայնել իրենց աշխարհագրությունը և սկսում են առնչվել բոլոր կեսնական ոլորտներին։

Այն բանից հետո, երբ խայծը արդեն սկսում է աշխատել, այդպես ասած հավասար իրավունքների ջատագովները անցնում են հաջորդ փուլ, որտեղ անհատին բացատրում են, որ սեռական խտրականությունը արդյունքն է այն երևույթի, որ այս կամ այն սեռի ներկայացուցչի վարքագիծը սոցիալապես է ձևավորվել։

Այստեղ արդեն գալիս է ժամանակը, որպեսզի ասպարեզ դուրս գա «սոցիալական սեռ»-ը կամ օտարալեզու «գենդեր» բառը։ Այսինքն' եթե խտրականությունը առաջացել է այն հիմքով, որ սոցիումը կնոջը ստիպում է լինել կանացի և ենթարկվել իր ամուսնուն, ուրեմն սոցիումն է ստիպել կնոջը լինել կին, այն էլ՝ կանացի և ամուսնուն ենթարկվող։

Ուրեմն կինը պետք է իրավունք ունենա (սոցիումը չպետք է արգելի) չլինել այնպիսին, ինչպիսին նա կա այժմ, և կինը պետք է ունենա հնարավորություն ցանկության դեպքում լինել առնական կամ դրսևորել տղամարդկային վարքագիծ։ Եվ հակառակը՝ եթե տղամարդը ունի որոշակի պարտավորություններ, որոնք սոցիումն է նրան պարտադրում ունենալ, նա չպետք է ենթարկվի դրանց և ցանկության դեպքում կարող է հանդես գալ որպես կին։

Այսպիսով, սոցիալական սեռը կամ գենդերը փորձում է վերանայել Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի մոդելը՝ արական + իգական= տեսակի շարունակություն։

Այդ տրամաբանությամբ կարելի է մոտենալ առկա իրականությունում գոյություն ունեցող բոլոր երևույթներին, օր.՝ պնդել, որ արևը արև է, քանի որ սոցիումն է այդպես կարծում, սակայն իրականում արևը լուսին է, և մարդը հարկ եղած դեպքում արևին լուսին պետք է անվանի, կամ կանաչ գույնը կանաչ է, որովհետև կրկին սոցիումն է այդպիսի մոտեցում ձևավորել, բայց իրականում պետք է թույլ տալ մարդկանց մտածել, որ կանաչը կարմիր է։

Իհարկե, սա անհեթեթ և փակուղի տանող ճանապարհ է, քանի որ որքան էլ մենք պնդենք, որ տանձը տանձ չէ, այլ խնձոր, միևնույն է, դրանից տանձը խնձոր չի կարող դառնալ։ Աստված տանձը ստեղծել է տանձ, արևը՝ արև, իսկ կենդանիներին' արական և իգական տեսակի։

Սակայն հարկավոր է նշել, որ այդ փակուղին հենց նրանց համար է, ովքեր այդ տրամաբանությունը համարում են ճշգրիտ, և այդ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը գիտելիքների պաշարն է՝ հասկանալու համար, որ գոյություն ունեն ճշմարտություններ, որոնց հերքումը ոչնչացնում է միայն հերքողին, բայց ոչ մի դեպքում չի փոխում այդ ճշմարտությունը։

Տգիտությունն է ամենամեծ արհավիրքը»:

Գրառումը` «Anri Cober» ֆեյսբուքյան էջից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աֆրիկայի ամենաերկար մայրուղին անվանակոչվել է Թրամփի պատվինԿենդանակերպի երեք նշաններ մտնում են նոր հզոր շրջան. ի՞նչ է նրանց սպասվում Երևանում վնասազերծվել են բնակարանային գողեր. հայտնաբերվել են միլիոնների արժեքով ադամանդներ Կրակը մոտենում է Մեգարային․ Աթենքից արևմուտք խոշոր հրդեհը հազարավոր հեկտար անտառ է ոչնչացրել Մոսկվան փորձում է փրկվել տապից․ մետրոյի և կայարանների ուղևորներին անվճար ջուր են բաժանում Սա Ազգային ժողով չէ, այլ պետական բյուջեն լափող անպատասխանատու լեզվանիների համույթ. Արմեն ԱյվազյանԼիովին կտրված է առողջ բանականության հետ կապված ամեն ինչից. Կոբախիձեն` Սաակաշվիլիի մասին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի Ռոնալդուն և Ջորջինան կօրինականացնեն իրենց հարաբերությունները. հայտնի են պսակադրության օրն ու մանրամասները Ինդոնեզիայի ափերի մոտ լաստանավում հրդեհ է բռնկվել. հինգ մարդ զոհվել է, տասնյակները համարվում են անհետ կորած Վեհափառը հորդորել է նորընտիր պատգամավորներին օրենսդիր առաքելության մեջ լինել նախանձախնդիր, հավատարիմ իրենց կոչմանը. մանրամասներՆոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում 75-ամյա տղամարդ է ջրահեղձ եղել Ուկրաինայում բենզալցակայանները սկսել են սահմանափակել դիզվառելիքի վաճառքը Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված հարվածները մեկ պայմանով Ynet․ Նեթանյահուն հրաժարվել է առաջ տանել ուլտրաորթոդոքսներին զինվորական ծառայությունից պաշտպանող օրենքը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ սահմանի մոտ անհայտ օդային թիրախի հայտնաբերման մասին ԱՄՆ-ն մնում է միակ երկիրը, որը կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում. Ռուբիո Վրաստանում մեկնարկել են Անակլիայի խորջրյա նավահանգստի՝ Միջին միջանցքի առանցքային հանգույցի, ստեղծման աշխատանքները Կանադայի մեծությամբ երկրորդ ավիաընկերության բորտուղեկցորդների գործադուլը հարյուրավոր չվերթներ է խափանել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի բովանդակության պիտակավորման պահանջը Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը (տեսանյութ) Գոռում էինք, բայց մեզ չէին լսում. Աջափնյակում վերելակը 8-րդ հարկից ընկել է նկուղ (տեսանյութ) Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Վաշինգտոն նահանգում անտառային հրդեհները ընդգրկել են ավելի քան 100 հազար հեկտար. հազարավոր մարդիկ տարհանվել են Ֆաուչիի օրագիրը, Կոնգրեսը և COVID-19-ը․ ԱՄՆ-ում շարունակում են վիճել համավարակի ժամանակների որոշումների շուրջ Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻսպանացի զինվորականները որոնում են Սեուտայում թաքնված միգրանտներին Հարավային Կորեայում գրանցվել է դիտարկումների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև հակամարտություն գոյություն չունի. Վիկտոր Վասիլև Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Լիտվան կգնի տեխնոլոգիա՝ անօրինական միգրանտների օգտագործած թունելները հայտնաբերելու համար Արտակարգ դեպք Սևանում. Մանրամասներ (լուսանկարներ)«Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Անտառային հրդեհներ Հունաստանում. կան զոհեր Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով (տեսանյութ)Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները մինչև խորհրդարանի աշխատանքի ավարտը լքել են նիստերի դահլիճը Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին «Ջերմային գմբեթը» ծածկել է ԱՄՆ-ի արևմուտքը․ մինչև 47 աստիճան շոգը մեծացնում է խոշոր հրդեհների ռիսկը Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասին Սեւանա լճում Եգիպտոսի 24–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել «Մեզ հանկարծակիի չեն բերի». Իրանը հայտարարել է իր մարտական պատրաստականության բարձրացման մասին Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են ՌԴ Սամարայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին (տեսանյութ)Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ Սևանում կորած երեխան հայտնաբերվել է. ՄանրամասներՌԴ ՊՆ․ մեկ օրում խոցվել է 1158 անօդաչու և HIMARS արկ Լա Լիգայի նախագահը կոշտ հայտարարությամբ պահանջել է ՖԻՖԱ-ի նախագահի հրաժարականը Անկարգություններ Շրի Լանկայի լեփ-լեցուն բանտում. իշխանությունները զորքեր և հատուկջոկատայիններ են մտցրել, մեկ բանտարկյալ զոհվել է Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը չհայտնվի նման պատերազմում. Ռուբինյան
Ամենադիտված