Պաղեստինում ընտրությունները հետաձգվել են
Աշխարհ
Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը կգլխավորի պաղեստինյան ինքնավարության ազգային համաձայնության կառավարությունը։ Այս մասին համաձայնություն է ձեռք բերվել պաղեստինյան հիմնական «ՖԱՏՀ» և «ՀԱՄԱՍ» խմբակցությունների Քաթարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկուշաբթի՝ վաղ առավոտյան։
Աբբասը կստանձնի կառավարության ղեկավարությունն ընդհուպ մինչև քվեարկության անցկացումը։ Պաղեստինում խորհրդարանական և ինքնավարության ղեկավարի ընտրությունները կրկին հետաձգվել են «կազմակերպչական խնդիրների» պատճառով, հաղորդում է «ИТАР-ТАСС»։
Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլին՝ Կահիրեում, «ՖԱՏՀ»–ը և «ՀԱՄԱՍ»–ը շատ կարևոր համաձայնագիր են ստորագրել, որը թույլ տվեց սկսել այս երկու հիմնական ուժերի միջև եղած տարաձայնությունների կարգավորման գործընթացը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ