«Ընտրությունների դրոշմակնիքը մինչ օրս չի ցնդել»
Բլոգոսֆերա
Ալեն Սիմոնյանը Facebook սոցցանցի իր էջում տեղադրել է լուսանկար և գրել.
«Հետաքրքիր մի դիտարկում. իշխանությունը մերժում է ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակումը և մատի թանաքոտվելը`հիմնավորում բերելով գաղտնիություն, և ընտրությունների ժամանակ կիրառում ժամանակավոր թանաքաներկ, որի համար պետական բյուջեից գումար է դուրս գրվում: Ու եթե ընտրությունների ժամանակ խնդիր էր առաջանում և անձնագրերից թանաքը շուտ էր ցնդում, հիմա կարելի է վստահորեն փաստել, որ որոշ տեղերում օգտագործվել է հասարակ թանաք, որը մինչ օրս չի ցնդում:
Կանխագուշակում եմ, որ Տիգրան Մուկուչյանը, ով ներկի արագ ցնդելը բացատրում էր ներկի վատ թափահարելով, այս անգամ կարող է բացատրել չափից ավելի լավ թափահարելով»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում