«Չորրորդ ինքնիշխանություն». Պետրոս Ղազարյանը՝ ԲՀԿ ցուցակում
Հայկական Մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ–վարող Պետրոս Ղազարյանը ներկայացված կլինի նոր ձևաորվելիք խորհրդարանում, այսինքն՝ կդառնա պատգամավոր։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ղազարյանն ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում, ընդ որում՝ անցողիկ առաջին տասնյակում։
Այս հարցը ԲՀկ–ում քննարկման է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Բնականաբար, առարկողներ չեն եղել։
Թերթը հավելում է նաև, որ նախընտրական շրջանում Պետրոս Ղազարյանը ժամանակավորապես հրաժեշտ կտա եթերին՝ օրենքի պահանջը չխախտելու համար, իսկ արդեն մանդատը ստանալուց հետո վերստին կվերադառնա եթեր։ Հեռուստալրագրողի աշխատանքը նախ և առաջ ստեղծագործական աշխատանք է, ուստի պատգամավորությունն ու լրագրությունը Պետրոսը կհամատեղի։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը որոշել է հայ հասարակությանը այս անգամ ներկայանալ քաղաքական դեմքերից բաղկացած ցուցակով։ Իսկ սա նշանակում է, որ բազմաթիվ գործարարներ այլևս ընդգրկված չեն լինի ԲՀԿ ցուցակում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ