«Հայկական ժամանակ». ԱԱԾ աշխատակիցները Հրազդանի ընտրությունների պատճառով հրաժարական են տվել
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակը», հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներն, գրումէ , որ մի քանի օր առաջ ՀՀ ԱԱԾ Կոտայքի մարզային ստորաբաժանման չորս աշխատակիցներ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված հրաժարականի դիմումներ են ներկայացրել:
ԱԱԾ սպաներն, այսպիսով, հրաժարվել են կատարել քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի դեմ ուղղված ինչ-որ հանձնարարական: Իրավիճակը շտկելու համար Հրազդան Է մեկնել ԱԱԾ տնօրենի տեղակալներից մեկը, որը կարողացել Է սպաներին համոզել՝ ետ վերցնել դիմումները, պայմանով, որ նրանց քաղաքական բնույթի հանձնարարականներ չեն տրվի:
Ի դեպ, Հրազդանում լուրեր են շրջում, թե համոզվելով, որ Սասուն Միքայելյանի ընտրվելու շանսերը հսկայական են, իշխանությունները մտադիր են չորս հազար կեղծ անձնագիր դնել շրջանառության մեջ՝ կեղծ ընտրողներով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ