«Հայկական ժամանակ». Բնակչությունն ավելի քիչ է ներդնում շինարարության մեջ
Հայկական Մամուլ
2011 թվականին ՀՀ բնակչության միջոցների հաշվին Հայստանում իրականացվել է 221.9 մլրդ դրամի շինարարություն: Սա, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ավելի քան 2010 թվականին: Ինչով է հետաքրքիր այս ցուցանիշը: Խնդիրն այն է, որ եթե հավատանք պաշտոնական ցուցանիշներին, 2010 թվականի համեմատ՝ 2011 թվականին Հայստանի բնակչությունը հարստացել է. բարձրացել են աշխատավարձերը, աճել են արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների ուղարկած գումարները՝ մասնավոր տրանսֆերտները, աճել են օտարերկրյա ներդրումները... Բայց այս պայմաններում բնակչությունը, փաստորեն, ավելի ու ավելի քիչ գումար է ներդնում շինարարության մեջ: Եվ այս երևույթը Հայաստանում նկատվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: Փոխարենը զգալիորեն՝ 22 տոկոսով աճել է ՀՀ բանկերում ներդրված ավանդների ծավալը: Այս համամասնությունը նույնպես Հայաստանում նկատվում է ճգնաժամից ի վեր, և միտումը չի փոխվում: Սա բացատրվում է նրանով, որ ՀՀ բնակչությունն իր խնայողությունները ավելի քիչ է ծախսում իր բնակարանային պայմանները բարելավելու ուղղությամբ և ավելի շատ նախընտրում է ունենալ «կենդանի» փող: 2010-ի համեմատ, 13.5 տոկոսով նվազել է նաև կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալը, գրում է «Հայկական ժամանակ»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ