«Հրապարակ». Կարեն Կարապետյանը թիմ է հավաքում
Հայկական Մամուլ
Ըստ «Հրապարակ»-ի հավաստի աղբյուրների՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը խումբ է հավաքում, որն, ըստ երևույթին, զբաղվելու է նրա քաղաքական PR-ով և նախընտրական կամպանիայի ծավալմամբ: Իսկ մինչ այդ խումբը կսկսի աշխատել, իր գործունեությունն է ակտիվացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որը սկսել է մամուլում ինտենսիվորեն հաղորդագրություններ տարածել իր իրականացրած աջակցության ծրագրերի մասին: Հատկապես շեշտվում է, որ հիմնադրամն ընդլայնել է իր գործունեության աշխարհագրությունը դեպի Արցախ և Ջավախք: Եվս մի բան է վկայում Կարապետյանի մոտալուտ ակտիվանալու մասին. նա վերջերս ավելի հաճախակի է այցելում Ռուսաստանի Դաշնություն, որտեղ, մեր տեղեկություններով, հանդիպումներ է ունենում քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչների հետ: Այս քաղաքական ակտիվության համապատկերի մեջ միայն չի տեղավորվում Կարեն Կարապետյանի լռությունը, որը նա շարունակում է պահպանել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ