«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը հիվանդ է, բայց ո՛չ բոլորի համար
Հայկական Մամուլ
Շաբաթ օրը Ծաղկաձորում ընթացող «Կամուրջ-2012» միջազգային տնտեսական համաժողովը, որն անվանում են նաև «Հայկական Դավոս», ընթացել է առանց վարչապետ Տիգրան Սարգսյանի: Ընդ որում, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը պաշտոնապես հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանը վատառողջ է և այդ պատճառով չի մասնակցում համաժողովին: Սակայն, պարզվում է՝ վարչապետն այնքան էլ վատառողջ չի եղել, քանի որ նույն օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի հետ միասին մասնակցել է Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի սաների ցուցահանդեսի բացմանը՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Ստացվում է, որ Նավասարդ Կճոյանի հետ ինչ-որ գեղանկարներ նայելը մեր վարչապետի համար ավելի կարևոր է, քան երկրի տնտեսական խնդիրների քննարկմանը մասնակցելը: Սա դեռ բավական չէ, մի մեծ կազմակերպության ղեկավարին Արսեն Ղազարյանիե էլ ստիպում է սուտ ասել, թե՝ բա գիտե՞ք, Տիգրան Սարգսյանը հիվանդ է, և միայն դա է խանգարել, որ նա մեզ հետ Ծաղկաձորում չէ, գրում է «Հրապարակ»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ