ՀՆՔՄԿ կուսակցությունը ուզում է երկրում հասնել իշխանափոխության...
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՆՔՄԿ... Ոնց որ քֆուր լինի... Բայց պարզվում է, որ քֆուր չէ, այլ՝ կուսակցություն, որն ուզում է երկրում հասնել իշխանափոխության... Ի հայտ գալով, ամեն քաղաքական ուժ իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, ինչը միանգամայն հասկանալի և դասական պատկերացում է: Սակայն ումո՞վ և ինչպե՞ս, հանուն ինչի՞ են անում իշխանափոխությունը... Կուսակցության առաջնորդի խոսքը կարդալով՝ հասկացա, որ ոչ մի նոր բան չի ասվում, նոր մշակույթ չի բերվում... Ընդամենը՝ բառեր... բառեր... բառեր... Մինչդեռ իսկապես նոր ուժի կարիքն ենք զգում, քաղաքական նոր պլատֆորմների անհրաժեշտությունն ենք զգում... Եթե այս ՀՆՔՄԿ-ն փոխի իր անվանումը, հավակնություններից անցնի պրագմատիզմի, գուցե ինչ-որ բան ստացվի... Իսկ ստացվելու համար անհրաժեշտ է, որ ներկայացվող մտքերը մի քիչ հստակ շարադրվեն...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում