«Ժողովուրդ». Կոտայքի մարզպետը ՀՀԿ-ին ձայներ է ապահովում՝ ոստիկանության հետ համագործակցելով
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ բազմիցս գրել է այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ակտիվորեն համագործակցում է ոստիկանների հետ: Եվ մինչ նա կփորձի հերքել, թե ինքը ոստիկանական մեթոդներով չէ, որ ձայներ է ապահովում ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ իր սիրելի թեկնածուների համար, թերթը պաշտոնապես պարզել է իրողությունը. Շահգալդյանը դեռ տարիներ առաջ պարգևատրվել է ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: Գուցե սա է պատճառը, որ այս մարզպետի գործած բոլոր հանցանքներն անպատիժ են մնում: Դեռ տարիներ առաջ մամուլը գրել էր, որ Շահգալդյանը կառավարությանը մի փաստաթուղթ է ներկայացրել, թե տանիքները վերանորոգել է բիկրոստ կոչվող նյութով (դա տոլի տեսակ է), սակայն օգտագործել է սովորական տոլ, որը բիկրոստից էժան է մոտ 6 անգամ: Արդյունքում գրպանել է միլիոններ: Թե ինչու նա մինչ այժմ չի հայտնվել Մարգար Օհանյանի կարգավիճակում, կարծում ենք՝ կռահում եք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ