Ինչո՞ւ են դառնում սիրուհի կամ սիրեկան
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Սիրած պահելը» վերջերս բավականին լայն տարածում է գտել: Սիրածները կարող են լինել մեկանգամյա կամ երկարաժամկետ: Կարճաժամկետն ասենք թե դեռ ոչինչ, բայց ահա երկարաժամկետ սիրածներն արդեն կարող են լուրջ վտանգ հանդիսանալ ընտանիքի համար:Հիմնականում «ձախ» գնում են տղամարդիկ' պատճառաբանելով, որ «միևնույն բորշը ամեն օր չես ուտի«: Իսկ այդ նույն «ամենօրյա բորշերը» երբեմն ապացուցելու համար, որ իրենք կարող են լինել, օրինակ պաղպաղակՙ կամ կծու սոուս, կամ խորոված' հայ իրականության մեջ' հենց իրենք են «ձախ» ճանապարհն ընտրում: Իսկ ի՞նչ անել, եթե դա իրական սեր է… Ումի՞ց բաժանվել: Վերջիվերջո, եթե լուրջ խոսենք, հեռանում է ՍԻՐԵԿԱՆԸ, այլ ոչ թե ՍԵՐԸ …
Ինչո՞ւ են տղամարդիկ սիրուհի պահում եւ ո՞ր դեպքում է արդարացվում տղամարդու դավաճանությունը:
Ինչպե՞ս դիմագրավել սիրուհի դառնալու գայթակղությանը կամ ինչպե՞ս պայքարել ամուսնու սիրուհու դեմ: «Ազատ գոտում» արծարծվելու է այս կարևոր խնդիրներից մեկը: Կարևոր, քանի որ խնդիրը խոշոր չափերի է հասնում մեր երկրում: Եվ խնդիր, քանի որ երևույթը ուղիղ և անմիջականորեն ընտանիքների կործանման պատճառ է հանդիսանում»:
Կից նյութն՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում