«Ժողովուրդ». Խաչիկյանին բանտ չեն նստեցնի, եթե...
Հայկական Մամուլ
ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին ՀՀԿ-ում խոստացել են բանտ չնստեցնել միայն մեկ պայմանով՝ եթե վերջինս ծախսի յուրացրած գումարները և ՀՀԿ-ի համար ձայներ բերի, գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում, որ այս հարցը պարզաբանելու համար Խաչիկյանի հետ կապվել չստացվեց: Սակայն Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը թերթի հետ զրույցում նշել է, որ նման փաստեր իր ձեռքի տակ չկան: Մեր հարցին, թե նման կուսակցական հանձնարարություն տրվե՞լ է Խաչիկյանին, Շարմազանովը պատասխանեց. «Ինչպես բոլոր կուսակցականներին, այնպես էլ Խաչիկյանին տրվել են հանձնարարություններ, բայց ինչ հանձնարարություններ են՝ տեղյակ չեմ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ