«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն ուժայիններին հանձնարարել է մեխանիզմներ մշակել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախորդ կիրակի նախագահականում տեղի է ունեցել ուժային կառույցների ղեկավարների հավաք: Ըստ թերթին հասած լուրերի՝ այն տևել է մոտ 2,5 ժամ: Սերժ Սարգսյանին են ներկայացվել ուժային կառույցների՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ վերլուծություններ: Բացի այդ, իշխանական վերնախավի հանձնարարությամբ շարունակում են փակ հարցումներ անցկացնել՝ պարզելու, թե երկրի ներսում ովքեր ունեն ազդեցություն, որքան, ինչ շրջանակների վրա: Խոսք Է եղել նաև առաջիկա Աժ ընտրությունների մասին, որ հատկապես մեծամասնականում պետք Է բացառել ՀՀԿ- ԲՀԿ և մյուս թեկնածուների միջև ընդհարումները: Սերժ Սարգսյանն ուժայիններին հրահանգել է համապատասխան մեխանիզմներ մշակել: Ի դեպ, «ժողովուրդ»-ը փորձեց այս հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ նախագահականի մամուլի ծառայությունից, սակայն մի քանի օր առաջ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին թերթի ուղարկած հարցումն այդպես Էլ մնացել է անպատասխան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ