«Երկիր». Վարդան Այվազյանը պատգամավոր չի դառնա
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Այվազյանին ՀՀԿ-ում հասցրել են համոզել, որ մեծամասնականով չառաջադրվի, և շատ հավանական է, որ նա իր գործունեությունը շարունակի կառավարությունում, գործադիր աշխատանքով զբաղվելը ներկայիս պատգամավորին ավելի է ոգևորում:
Վերջերս Հանրապետական պատգամավորը ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Տղամարդավարի ասում եմ՝ ՀԱԿ-ում կա՞ մի տղամարդ, որ համարձակվի ինձ հետ նույն՝ Չարենցավանի ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվել: Թող առաջադրվի, կտեսնենք...»:
Երեկ խորհրդարանում «Երկիր»-ի թղթակիցը փորձել է Այվազյանից ճշտել՝ արդյոք նա չի՞ փոշմանել այս և ասուլիսի ընթացքում ավելի կոպիտ արված մի շարք հայտարարությունների համար:
«Ես իմ ասածից ոչ մի անգամ չեմ փոշմանել»,- նշել է Այվազյանը և հայտնել, որ Չարենցավանի ընտրատարածքում առաջադրվելու կապակցությամբ որոշումը դեռ վերջնական չէ, քանի որ կուսակցության որոշելիքն է, բայց խորհուրդ է տալիս եզան տակ հորթ չփնտրել և ենթադրություններ չանել: Իր՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելու մասին, Այվազյանը խոսել ևս չի ցանկացել և նշել է, որ դա ևս կուսակցության որոշելիքն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ