«Երկիր». ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը տեղափոխվեց սոցցանցեր
Հայկական Մամուլ
Երեկ կառավարության ներկայացրած օրինագծի տապալումից հետո ՀՀԿ-ԲՀԿ պայքարն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվեց ինչպես Աժ դահլիճում, այնպես էլ խորհրդարանական միջանցքներում: Սակայն ամեն ինչ այդքանով չսահմանափակվեց: Ինչպես և սպասելի էր, քննարկումը տեղափոխվեց նաև սոցիալական ցանցեր, և երիտասարդ ՀՀԿ-ականները կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի դեմ լայնածավալ արշավանք սկսեցին նաև «Ֆեյսբուքյան» ճակատում, գրում է «Երկիր»-ը։
Հանրապետական պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանն, օրինակ, «Ֆեյսբուքյան» էջերից մեկում ակնարկելով ԲՀԿ-ին, գրեց. «Ահա թե ովքեր են դեմ հակակոռուպցիոն նախագծերին...»: Իսկ Աժ նախագահ Սամվել Նիկոյանի որդին՝ Վարդան Նիկոյանը, իր էջում «քաղաքական հումոր» արեց. «Ես էդպես էլ գիտեի, որ ձեր խոսքը խոսք չէ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ