«Երկիր». Որքա՞ն հարկ են վճարում ուսումնական հաստատությունները
Հայկական Մամուլ
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը՝ համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատությունները՝ 14 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը, որը զբաղեցնում է 105-րդ տեղը՝ մոտ 790 մլն դրամ վճարման ցուցանիշով: Երկրորդը՝ Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարաննէ (149-րդ տեղ), երրորդը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (190-րդ տեղ)՝ համապատասխանաբար 567,9 մլն և 434,4 մլն ցուցանիշներով: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 3 մլրդ 250 մլն դրամ, գրում է «Երկիր»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ