«Առավոտ». Արթուր Բաղդասարյանը պայմանավորվել է Լուկաշենկոյի հետ
Հայկական Մամուլ
«Առավոտ»-ի տեղեկություններով՝ վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը սկսել է ակտիվ հանդիպումներ ունենալ ոչ միայն եվրոպական շրջանակների, այլև ռուսական ու ՀԱՊԿ անդամ այլ երկրների տարբեր պաշտոնյաների հետ: Ըստ թերթի ՕԵԿ-ամերձ աղբյուրների՝ նրա և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ շուտով Բելառուսից Հայաստան կներկրվեն տրակտորներ և կոմբայններ, սերմացու և պարարտանյութ՝ ավելի հարմար պայմաններով, քան բանկերն են տրամադրում: Բացի այդ՝ թերթի աղբյուրները հայտնում են, որ ՕԵԿ ղեկավարը վերջերս հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևի որդու՝ Ռոսագրոբանկի հետ, ինչի արդյունքում որոշվել է ՌԴ՝ մեծությամբ 2-րդ բանկի ներկայացուցչությունը հիմնել Հայաստանում՝ Ֆինանսավորելու համար ագրոարդյունաերական համալիրը: Այս քայլը, որը կարող է որոշակի տնտեսական նշանակությւոն ունենալ մեր երկրի համար, ոմանք համարում են ՌԴ ԱԽ քարտուղարի ժեստ իր հայաստանցի գործընկերոջը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ