Թուրքիայում շուրջ 100 բրիտանացի զբոսաշրջիկ է թունավորվել
Թուրքիա
Թուրքիայի Սիդե քաղաքի Sentido Perissia հյուրանոցում շուրջ 100 բրիտանացի զբոսաշրջիկ է թունավորվել. հաղորդում է բրիտանական Mirror թերթը:
Տուժածների մի մասը տեղափոխվել է հիվանդանոց, նրանց թվում կա նաև 5 ամսական երեխա: Այս պահին հյուրանոցի աշխատակիցները փակել են հյուրանոցի լողավազանը և խորհուրդ են տվել հյուրերին մնալ իրենց համարներում:
Ենթադրվում է, որ փսխումով և լուծով ուղեկցվող թունավորումն ունի վիրուսային ծագում:
Բրիտանական Thomas Cook զբոսաշրջային ընկերությունն իրավիճակը պարզելու համար Թուրքիա է ուղարկել իր մասնագետներին և առնվազն մեկ շաբաթով դադարեցրել է այդ հյուրանոց ճանապարհորդական փաթեթների վաճառքը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)