Հենրիկ Մխիթարյանը գերմանացիներից պահանջել է հարգել իր հայկական ազգանունը
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հենրիկ Մխիթարյանը գերմանացիներից պահանջել է հարգել իր հայկական ազգանունը
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ չնայած գերմանացի ֆուտբոլային մեկնաբանների կողմից իր ազգանունը դժվարությամբ արտաբերելու հետ կապված բողոքներին, նա ամենևին մտադիր չէ փոփոխել իր ազգանունը: «Ես շատ եմ հարգում այն վայրը, որտեղ եկել եմ: Հարգանքով եմ վերաբերվում տեղի սովորույթներին և կյանքի ձևին: Սակայն ցանկանում եմ, որպեսզի նման կերպով վերաբերվեն նաև ինձ, իմ ծագմանը և անվանը: Ես մտադիր չեմ փոփոխել իմ ազգանունը: Կձգտեմ շատ գոլեր խփել, որպեզի ազգանունս հստակ հիշեն»,- հայտարարել է Մխիթարյանը:
Իսկապես ուսանելի հայտարարություն է շատ հայերի համար: Հիշում եք, երբ ռուսաստանյան հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանը, պատասխանելով իր ազգային պատկանելության հարցին, պատասխանեց՝ ես մեծ ազգի զավակ եմ՝ ակնարկելով Ռուսաստանը, ինչիսի տհաճ զգացողություններ առաջացրեց իր հայրենակիցների շրջանում: Հետագայում նա փորձեց չեզոքացնել ժամանակին արված իր հայտարարության ազդեցությունը՝ հայության համար հանդես գալով բարեգործական համերգներով և հանդես գալով հայամետ հայտարարություններով, բայց նրա և հայության միջև օտարության անջրպետը չվերացվեց:
Իսկապես տխուր իրողություն է, երբ մարդիկ ուրանում են իրենց ծագումը: Ի վերջո, ամեն մարդ իր ազգային գեների կրողն է, անկախ նրանից, թե որտեղ է ապրում և որ երկրում է հաջողության հասել: Չպետք է մոռանալ, որ մի ամբողջ ազգ ամեն օր աղոթում է իր զավակների հաջողության համար...»:
Կից նյութը՝ այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում