«Մի՞թե մենք մեղավոր ենք, որ դեռ չենք մահացել և դասական չենք»
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս այգում անցել է իմ մանկությունն ու պատանեկությունը։
Ինչ–որ անանուն մտավորականներ նամակներ են գրել քաղաքապետին, իբր այգում գտնվող ռեստորանը անհամատեղելի է պանթեոնում ննջող մեր մեծերի և կոմունիստական նոմենկլատուրայի երկնաին կյանքի հետ։ Քաղաքապետարանն էլ բանակցել է սեփականատիրոջ հետ և սկսել քանդել ռեստորանը։
1.Սեփականատիրոջ հետ ծանոթ եմ շատ վաղուց, նա մոտ մեկ շաբաթ առաջ զանգել էր ինձ և ուղղակի մղկտում էր, որ քաղաքապետարանն ցանկանում է քանդել իր ապրուստի միակ միջոցը, որ ինքը պարտքերի տակ է և անպաշտպան։ Չէր իմանում ինչ աներ անելանելիությունից։
2.Հավանաբար մեր քաղաքապետն չգիտի (այդ մասին մտավորականներն նամակներ չեն գրում), որ Երևանում շատ օբյեկտներ կան որոնք իրենց աղմուկ աղաղակով խանգարում են երևանցիներին։ Հետո ինչ որ շարքային երևանցիներն այնքան տիտղոսակիր չեն որքան Կոմիտասի պանթեոնի մեծանուն ննջեցյալները։Բայց այդ մարդիք ողջ են և ի տարբերություն մահացած երևելիների, ընտրել են Տարոն Մարգարյանին՝ իրենց խնդիրներն լուծելու համար։
Հարգելի քաղաքապետ քանդեք այն օբյեկտները որոնք խանգարում են երևանցիներին, որոնք նվաստացնում են մեզ՝ ցույց տալով թե ովքեր են մեր քաղաքի և երկրի տերերը։ Միթե մենք մեղավոր ենք, որ դեռ չենք մահացել և դասական չենք։
3.Ովքեր են այդ մտավորականները, որ թքած ունենալով կենդանի մարդկանց հոգսերին, այդքան մտահոգ են մահացած մեծերի արժանապատվությամբ։ Խնդրում եմ հրապարակեք նրանց անուններն, ես ցանկանում եմ նրանց երեսին ասել այն ինչ մտածում եմ։
4.Ծիծեռնակաբերդում էլ ռեստորան կա, ընդ որում շատ լավ խոհանոցով։ Ինչու այդ օբյեկտը չի քանդվել՞։ Որովհետև միլիոնուկես զոհերն մեծամեծներ չէին ինչպես Կոմիտասի պանթեոնի ննջեցյալնդրն, որովհետև մտավորականներն մոռացել են նամակներ գրել, թե որովհետև Կոմոտասի պանթեոնին մոտ գտնվող օբյեկտի տերն անտեր էր»։
Կից նյութը` այստեղ:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում