Օբամայի ընտրարշավը հովանավորվում է հանցագործ ազգականի կողմից
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ֆինանսական խոշոր դոնորներից մեկը նրա ազգական է, որը Մեքսիկայի խաղատների խոշոր մագնատ է։ Վերջինս խուսափել է ամերիկյան արդարադատությունից և փախել Մեքսիկա։ Այժմ նա ԱՄՆ–ի իշխանություններից ներում է ակնկալում ԱՄՆ վերադառնալու համար, հաղորդում է New York Times–ը։
Թերթը գրում է, որ խաղատների սեփականատեր Խուան Խոսե Կարդոնը, որը հայտնի է նաև Պեպե մականվամբ, 1994 թվականին Այովայում դատապարտվել է թմրանյութերի վաճառքի և խարդախության մեղադրանքով, այնուհետև գրավի դիմաց ազատ է արձակվել և փախել Մեքսիկա։
ԱՄՆ Պետդեպարտամենտի փաստաթղթերում նշվում է, որ Մեքսիկայում Պեպե Կարդոնեն մեղադրվում է բիզնեսում իր հիմնական մրցակիցների ֆիզիկական ոչնչացման և այդ երկրի մի շարք քաղաքական գործիչների սպանությունները կազմակերպելու համար։
Այովայի նահանգային դատարանի տվյալներով՝ Պեպե Կարդոնեի եղբայր Կարլոսը անցյալ տարի դիմել է Դեմոկրատական կուսակցության նահանգային կառույցին՝ նահանգապետի միջնորդությամբ եղբորը ներում շնորհելու խնդրանքով։
Անցյալ տարի աշնանը Կառլոս Ալբերտոն և նրա եղբայրը Օբամայի ընտրարշավի համար գումար են հավաքել, սակայն նման հավաքույթներին երբեք չեն մասնակցել։ Այս մասին թերթին հայտնել են Դեմոկրատական կուսակցության մի քանի ակտիվիսնտներ։
Օբամայի նախընտրական շտաբի ներկայացուցիչները խոստովանել են, որ Պեպե Կարդոնեն, Կառլոս Ալբերտոն, նրանց քույր Լետիսիան, ինչպես նաև «նրանց մարդիկ» կուսակցության նախընտրական հիմնադրամին են փոխանցել ավելի քան 200 հազ. դոլար։
«Հաշվի առնելով բարձրացված հարցերը՝ մենք փոխհատուցելու ենք այդ անձանց և ընտրարշավում ներգրավված ֆինանսական դոնորների նվիրատվությունները», – ասել է նախընտրական շտաբի Բեն Լաբոլտը։
Թերթը չի կարողացել մեկնաբանություններ ստանալ Կառլոսից Ալբերտոյից և նրա եղբորից, սակայն նրա եղբոր կինը՝ Գաբրիելը թերթին հայտնել է, որ իրենք գումար են հատկացրել դեմոկրատների նախընտրական հիմնադրամին, «քանի որ այդ կուսակցությունը երկար ժամանակ մեծ աջակցություն է ցուցաբերում տեղի իսպանախոս համայնքին, և դրա համար իրենք ցանկանում են նպաստել Օբամայի երկրորդ ժամկետի ընտրությանը»։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)