Մի՛ ասեք, թե Ռուսաստանը մեր լավագույն բարեկամն է
Բլոգոսֆերա
Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ իմ հավատամքից շեղել մի փորձեք: Մի՛ ասեք, թե Ռուսաստանը մեր լավագույն բարեկամն է, կամ էլ թե Եվրոպան է, որ պիտի ստանձնի Հայաստանի լավագույն բարեկամի դերը: Չեմ հավատում ո՛չ մեկին, ո՛չ էլ մյուսին:
Հիշեցրեք գոնե մեկ դեպք, երբ Ռուսաստանը կամ ԵՄ-ն պաշտոնապես դատապարտել են Ադրբեջանի գործողությունները: Չի՛ եղել նման բան: Բայց ես չեմ խոսում հենց հիմա դաշնակից փոխելու մասին, այլ անընդհատ, պարբերաբար ու առանց հոգնելու փորձում եմ հիշեցնել, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ը կամ մեկ ուրիշը չունեն մշտական բարեկամներ, այլ ունեն մշտական շահեր, ու որ պետք է պատրաստ լինել, որ 1914, 1917 կամ էլ 1991 թվականի նման մի օր կարթնանանք ու կտեսնենք, որ ռուսը կողքներիս չի, իսկ անգլիական սուզանավերն էլ հայկական լեռներ չեն բարձրանում: Իսկ պատմությունը, ի հեճուկս պնդաճակատների, պարբերաբար կրկնվելու վատ սովորություն ունի:
Ուստի ես պնդում եմ, որ Հայաստանը պիտի մշակի քաղաքականություն, որի կենտրոնում ոչ թե սրա կամ նրա շահերն են լինելու, այլ Հայաստանը, միայն ու բացառապես Հայաստանը: Ու եթե կգա մի պահ, երբ իրադարձությունների բերումով մեր շահերից կբխի մեջքով շրջվել դեպի Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն կամ երկուսին էլ միաժամանակ, ապա պիտի դրա պատրաստի բաղադրատոմսն ունենանք, պիտի կանխավ մշակված գործողությունների ծրագիր լինի: Ի վերջո, մենք պիտի սովորենք այլոց հետ վարվել այնպես, ինչպես մեզ հետ են վարվել ու, անհրաժեշտության դեպքում, դեռ վարվելու են»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում