Լրագրողները բոյկոտել են Գալուստ Սահակյանին
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստն էր, որտեղ քննարկումներ են տեղի ունենում, և ներքևում՝ կուսակցության մամուլի սրահում լրագրողները սպասում են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ լրագրողների հետ ճեպզրույցում հայտնի նիստում տեղի ունեցածը:
Այս անգամ քանի, որ Շարմազանովն արձակուրդում է, բոլորս սպասում էինք Գալուս Սահակյանին, որը միշտ փոխարինել է Շարմազանովին և նրա բացակայությամբ մեկնաբանել է նիստը:
Գիտեք ի՞նչ եղավ: Գալուստ Սահակյանը չիջավ ներքև, և մենք ՝ լրագրողներս որոշում կայացրեցինք բոյկոտել և չլոսաբանել իրենց նիստը:
Եթե Գալուստ Սահակյանը թքած ունի ԶԼՄ-ների վրա, ապա ես էլ թքած ունեմ ՀՀԿ ԳՄ-ում տեղի ունեցած քննարկման վրա:
ՀԳ. Կարևոր բան էլ եղավ, մենք լրագրողներով միաբան որոշեցինք բոյկոտել»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում