«Ո՛վ հայ ժողովուրդ, քո միա՛կ փրկությունը վախդ բռնելու մեջ է...»
Բլոգոսֆերա
Արմեն Զատիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վախեցած մարդը գլուխն է կորցնում,
Վախեցած ժողովուրդը՝ երկիրը
Քանի դեռ հայ ժողովուրդն իր միջից չի ծնել վախն հաղթահարած ազգային արժանապատվությամբ և գիտակցությամբ օժտված անհատներ, մոռացեք, թե երբևիցէ Հայաստանը դուրս կգա ստրկության լծի տակից: Ինչպես, որ դարեր շարունակ եղել ենք, այնպես էլ ազգովի կմնանք գաղթական ժողովուրդ, մինչև որ ձուլվենք գնանք մեր բախտակից ժողովուրդների ճակատագրերին արժանանանք:
Եթե մեր մեջ ոչինչ չփոխվի այս ուղղությամբ և ինքներս չպայքարենք մեր ԱԶԱՏՈՒԹՅԱՆ համար, ապա մնում է հուսալ, որ փրկությունը կգա մեզանից դուրս: Այսինքն մեր տարածաշրջանում կլինեն նոր կատակլիզմներ, որոնց ընթացքում կառաջանան ուժերի նոր վերադասավորումներ, իսկ գուց է նաև ձևավորվեն նոր քարտեզներ:
Ընտրությունը մերն է, եթե գիտակցաբար չգնանք առաջինին, մնում է թափառելով սպասենք՝ մյուսին ...
Առաջինի դեպքում պատմության մեջ թողած կլինենք մեր արժանապատիվ տեղն ու անունը, երկրորդի դեպքում գլխիկոր և ամոթով պետք է նայենք մեր հարևանների աչքերին...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում