ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Աբասին կոչ է անում շարունակել Իսրայելի հետ բանակցությունները
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Պաղեստինյան ազգային վարչության առաջնորդ Մահմուդ Աբասին կոչ է արել չդադարեցնել բանակցություններն Իսրայելի հետ։
Բան Կի Մունն ընդգծել է, որ պաղեստինցիների միջև հաշտությունն ու Իսրայելի հետ բանակցությունները չպետք է դիտվեն իբրև անհամատեղելի և իրարամերժ գործընթացներ, հաղորդում է «Վեստի»-ն։
ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարն ու Մահմուդ Աբասը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումների միջև անցումային կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագրիը։ Հիշեցնենք, որ անցումային կառավարությունը պետք է նախապատրաստի երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)