Իրանում ձերբակալվել են BBC-ի լրագրողներ
Իրան
Իրանի իշխանությունները ձերբակալել են մի քանի լրագրողների, որոնք կասկածվում են իրանական BBC-ի հետ հնարավոր համագործակցության մեջ։
Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության՝ ձերբակալվածները զբաղվել են տեղեկությունների հավաքմամբ և կազմակերպել իրանցի լրագրողների արտասահմանյան այցելություններ։ Սակայն BBC–ն հայտարարել է, որ իրենք Իրանի իսլամական հանրապետությունում աշխատող լրագրող չունեն։
Լրատվական գործակալության ղեկավարության հայտարարության մեջ նշվում է, որ «եթե իսկապես Իրանում լրագրողներ են ձերբակալվել, ուրեմն դա լուրջ ազդանշան կարող է լինել նրանց համար, ովքեր հավատում են ազատ և անկախ լրատվամիջոցների գոյությանը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ