«Թալանչիական բուրգի վերևում կանգնած է ԼՂՀ վարչապետը»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որքան հզորանում է մեր ռազմական ներուժը, որքան ապահով են դառնում Հայաստանի և ԼՂՀ սահմանները, այնքան վատթարանում է կյանքը Լեռնային Ղարաբաղում: Մոտ 120 հազար բնակիչ և մոտ 170 մլն դոլար արժողությամբ պետական բյուջե ունեցող երկրում սոցիալական բևեռացումները հասնում են ծայրահեղ ցուցանիշների, Ստեփանակերտի փողոցներում երթևեկում են իշխանությունների շքեղ մեքենաները, վեր են հառնում նոր հյուրանոցներ ու սուպերմարկետներ, առևտրի կենտրոններ, մինչդեռ բնակչությունն օրավուր͐ աղքատանում է... Գրեթե բոլոր նախարարներն ու այլ պաշտոնյաներ բնակարաններ են գնել Երևանում, շատերն ունեն իրենց բիզնեսներն ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում... Թալանչիական բուրգի վերևում կանգնած է ԼՂՀ վարչապետը, մարդ, որը սեփականաշնորհել է Ստեփանակերտի կեսը, բացարձակապես չի զբաղվում տնտեսության խնդիրներով, նրան չես տեսնի որևէ պետական, հանրային կամ մշակութային միջոցառման ժամանակ... Նա զբաղված է իր ունեցվածքի բազմապատկմամբ...»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում