ԱՄՆ–ը հանում է Բիրմայի դեմ կիրառվող պատժամիջոցները
ԱՄՆ
ԱՄՆ-ը Բիրմայի հանրապետության դեմ կիրառվող պատժամիջոցները վերացնում է։ Պետդեպարտամենտը այդ պատժամիջոցները վերացնում է՝ ի պատասխան Բիրմայի նոր կառավարության կողմից ժողովրդավարական բարեփոխումների իրականացման։
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները այցելելու են այդ երկիր՝ ֆինանսական հաստատություններին տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով։
Վերջին վեց ամիսների ընթացքում Բիրմայի իշխանությունները բանտերից ազատ են արձակել հարյուրավոր քաղբանտարկյալների։
Հունվարին Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սյու Չժիի ղեկավարած կուսակցությունը գրանցվել է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է BBC Russian–ը։
Հիշեցնենք, որ անցյալ տարի աշնանը Բիրմայի իշխանությունները բանտից ազատ արձակեցին երկրի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սյու Չժիին, ինչից մի քանի շաբաթ անց այդ երկիր ժամանեց ԱՄՆ–ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպումներ ունեցավ ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմության առաջնորդի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)