«Ոստիկաններից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրելու» (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«էդքան ակցիաների եմ մասնակել ու երբեք ոչ մի ոստիկանի հետ ոչ մի բառ չեմ փոխանակել... Ոչ օրենքով շարժվել եմ պահանջել, ոչ էլ ընդհանրապես առնչվել եմ նրանց հետ... Չեմ արել, որովհետև ՎՍՏԱՀ եմ, որ նրանցից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրելու ԵՐԲԵՔ: Հիշեք... քանի ակցիաներ են եղել, ցույցեր, պիկետներ, հանրահավքաներ... ու դրանցից քանի դեպքերում են ոստիկանները ապօրինություններ գործել ժողովրդի հանդեպ... Ես վստահ եմ, որ նրանցից ոչ մեկը պատասխանատվություն չի կրելու... իսկ եթե նույնիսկ երբևէ նրանցից ոմանք հայտնվեն դատարաններում, նրանք ընդամենը արդարանալու են' պնդելով, որ նրանք բացառապես կատարել են իրենց վերադասների հրամանները: Հակառակ դեպքում, եթե ապօրինություններ գործած բոլոր ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն, ապա նրանց քանակը ամբողջ ՀՀ ոստիկանության 90 տոկոսից ավելին կլինի, իսկաշխարհում ոչ մի տեսակի իշխանություն նման քայլի չի դիմի ԵՐԲԵՔ... Մաքսիմում կարան վերնախավից կամ վերադասերից մի քանի հոգու պատասխանատվության ենթարկել ու վերջ»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում