«Ցիրկի կապիկի նման ԲԱՆԱՆՈՎ աշխատող տղերքին ուզում եմ ասել, որ սա պետություն է»
Բլոգոսֆերա
Կարեն Քոչարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր պարզ դարձավ, որ ասֆալտից փող կպցնող «Parking city»-ն բացի այն, որ «բարձրակարգ ծառայություն է» մատուցում վարորդներին, չապահովելով անգամ մեքենաների անվտանգությունը( ի դեպ անհասկանալի է, թե տեսախցիկներով հսկելու դեպքում, ինչո՞ւ չեն ապահովում անվտանգությունը, բայց դա առանձին խոսակցության թեմա է), տղերքը նաև առանձնահատուկ գեղցի շուստրիություն են ցուցաբերում: Այսօր առավոտյան մտա բանկ որպեսզի վճարեմ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 2000 դրամ տուրքը: Պարզվեց, որ վճարման անդորրագրի մեջ նշվում է միայն վճարված գումարի չափը և մեքենայի պետհամարանիշը: Ոչ մի տեղ չի նշվում մատուցված ծառայության ժամկետները:
Օրինակ ես ուզում էի վճարել 2000 դրամ սեպտեմբեր ամսվա համար: Բայց պարզվեց, որ եթե վճարում ես օգոստոսի 26-ին, ապա այն ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 26-ը: Իսկ սա նշանակում է, որ սեպտեմբերի 27-30 ընկած ժամանակահատվածի համար շուստրի տղեքը քեզ անպայման կտուգանեն: Էլ չեմ ասում, որ եթե ժամկետը նշված չէ, ապա մի գեղեցիկ օր էլ կարող է ԴԱՀԿ-ից գան ու ասեն, որ ես վճարել եմ ոչ թե մեկ ամսվա համար, այլ՝ 4 օրվա(ըստ իրենց գնացուցակի՝ մեկ օրվա վճարը 500 դրամ է):
Ցիրկի կապիկի նման ԲԱՆԱՆՈՎ աշխատող տղերքին ուզում եմ ասել, որ սա պետություն է, իսկ մենք այս պետության քաղաքացիներն ենք: Եվ թող բոլորին իրենց արշինով չչափեն»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում