Wall Street–ում ցույցերը վերածվել են լուրջ բախումների
ԱՄՆ
Ինչպես հաղորդում է CNN-ը, Wall Street–ում հինգշաբթի օրը տեղի ունեցած բողոքի ցույցերը ոստիկանների և ցուցարարների միջև վերածվել է լուրջ բախումների։ Ցուցարարները հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու Կալիֆորնիա նահանգում ցուցերի ժամանակ վիրավորված իրաքյան պատերազմի վետերան Սքոթ Օլսենին։ Չորեքշաբթի օրը ոստիկանությունը շրջափակել է Մանհեթենի հրապարակը, որտեղ հավաքվել էին հարյուրավոր մարդիկ։ Ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից նախնական տվյալներով առնվազն տաս մարդ է զոհվել։ Հիշեցնենք, որ Օլսենը երեքշաբթի օրը վիրավորվել էր Կալիֆորնիա նահանգում ցույցերի ժամանակ ոստիկանի արձակած գնդակից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)