«Դուք չեք արել Ձեր պարտականությունը որպես հայ»
Բլոգոսֆերա
Նունե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարդում ես ակտիվիստ Վահագն Մինասյանի հոր բաց նամակը ու բախվում ես հայր ու տղա հարաբերությունների տարօրինակ դրսևորման։
Կյանքումս միշտ գիտնականների ու գիտական աշխատողների հանդեպ մեծ հարգանք եմ ունեցել, բայց դե արի ու տես, որ ընդհանրական կարծիք ունենալը սխալ է։
Չկա մի ոլորտ, որտեղ համընդհանուրից շեղում չլինի։
Եկեք համաձայնվեք, որ գիտական աշխատողը երբեք չէր հպարտանա քաղաքական պատվերներ իրակնացնող իր որդու պահվածքով,նրա համար երբեք հպարտանալու առիթ չէր լինի օրենքը ներկայացող ոստիկանների հետ ծաղրանքով խոսելը։
Բոլորս էլ գիտենք, որ գիտնականների համար այսօր մեր երկրում ապրելու համար չկան բարենպաստ պայմաններ, բայց դա դեռ չի նշանակում, որ ընտանիքի սոցիալական պայմաններից ելնելով, փող աշխատելու միջոցը պետք է դառնա քաղաքական որևէ ուժի խաղալիք դառնալը։
Եթե դա է ձեր ապրուստի միջոցը, դուք ինձ համար անցանկալի և անընդունելի , լեզուս էլ չի պտտվում ասել, հայր եք։ Ձեր նման հայր, հաստատ չէի ուզենա ունենալ։
Նայում եմ , թե ինչպես եք կործանում Ձեր որդու կյանքը, ու հասկանում եմ, որ ամեն ինչ արժեզրկվել է, իր վեհությունն է կորցրել գիտական աշխատող հասկացությունը։
Հարգելի քաղաքացի Սեյրան Մինասյան, եթե ինչպես դուք եք ասում այդքան կայացած գիտնական եք, ինչու Ձեր մասին երբևէ չենք լսել, չենք տեսել Ձեր գյուտերը, մեր նորանկախ հանրապետության համար Ձեր կողմից արված գործերի մասին չենք լսել։
Այդ ամենը մի կողմ։ Դուք չեք արել Ձեր պարտականությունը որպես հայ, չեք տվել հայ ազգի նվիրյալ զավակ, այլ մեծացրել եք քաղաքական ուժերի ձեռքից սնվող ու բնակչության մեջ պառակտում մտցնող պռովոկատոր»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում