Պատգամավորի բարեկամն աղջիկ է բռնաբարել և հենց պատգամավորի աջակցությամբ ազատվել պատասխանատվությունից
Բլոգոսֆերա
Սույն թվականի հունիսի 14ին գյումրեցի մի աղջկա հանդեպ, որի անունը չենք հրապարակում լոկ նրա անձի ապահովության նկատառումներով, կատարվել է սեռական բռնություն՝ բռնաբարության փորձ+ծեծ: Հանցագործը պատգամավոր Վրեժ Մարկոսյանի բարեկամն է, որը հանդիսանում է նաև հանցագործություն կատարած անձի գործատուն, ում ղեկավարած ու սեփականությունը համարվող հիմնարկությունում՝ Տիգրան Մեծ տպագրատանը, ներկայումս էլ շարունակում է աշխատել հանցագործը: Նշված դեպքը կատարվել է մեքենայի մեջ հիշատակված տպարանի բակում: Ներկայումս հարուցվել է քրեական գործ 139 հոդվածի 1ին մասով և նախաքննության փուլում է: (Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները
1. Համասեռամոլությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
Վերոհիշյալ պատգամավորի միջամտությամբ ու ծանոթությամբ կեղծվել է դատաբժիշկի եզրակացությունը, կաշառված բժիշկի թեթև ձեռքով եզրակացությունից դուրս են թողնվել բռնաբարվածի դեմքին առկա կապտուկները, ուստի կեղծված եզրակացությունը հիմք է տալիս պնդելու հանցագործին, որ ոչ թե բռնաբարություն է տեղի ունեցել, այլ համատեղ ցանկությամբ գործողություն:
Ավելին նշված պատգամավորի «դաբռոյով» ջնջվեցին տպարանի բակի տեսախցիկների ձայնագրությունները, որոնք հաստատում էին կատարված հանցագործությունը:
Այսօր բռնության ենթարկվածը մնացել է անպաշտպան, պատգամավորն ամեն ինչ անում է, որպեսզի իր բարեկամը որևէ պատասխանատվության չենթարկվի, մինչդեռ գյումրեցի անպաշտպան աղջիկը չի գտնում դեպի իրավաբանները տանող որևէ ճանապարհ...


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում