Սիրիային ոնց որ թե կխփեն... Ռուսները «ձեռները լվացին» Լավրովի այս վերջին հայտարարությամբ
Բլոգոսֆերա
Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրիային ոնց որ թե կխփեն... Ռուսները «ձեռները լվացին» Լավրովի այս վերջին հայտարարությամբ, ու քաշվում են մի կողմ... Իրանը միայնակ դժվար թե կարողանա «փրկել» Սիրիան վերահաս պատերազմից.... Ինչ է լինելու սիրիայի հայերի հետ....?
Ոչ մի կերպ չեմ հասկանում էսօրվա Ռուսասատանի ցարին (դե, նա պրեզիենդտ չէ, ըստ էության՝ ցար է) ու նրա քաղաքական էլիտային...
Սիրիան իրեն ՄԻԱԿ ՎՍՏԱՀԵԼԻ դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, որտեղ նաև ՌԾՈՒ-ի բազայի պես մի բան ունեին (միջազգային իրավական իմաստով ռազմաբազայի կարգավիճակ չուներ, որքան գիտեմ, բայց դա այդքան կարևոր չի):
Սիրիան դարպաս է դեպի Իրան, իսկ այնտեղից արդեն՝ դեպի ԱՆԴՐԿՈՎԿԱՍ:
Եթե Սիրիան ընկնի, հաջորդը լինելու է Իրանը, որի գլխին առանց այդ էլ հսկայական ամպեր են կուտակված, և իրենց ռեգիոնում էլ Իրանի միակ վստահելի դաշնակիցն էլի Սիրիան է..... Չխորանամ այն հարցի մասին, թե Իրանի վրա ռազմական ագրեսիան ինչ կարող է արժենալ հայերի համար (բոլորիս հայտնի է «հարավային ադրբեջան» երազանքը, թուրքական գործոնի ուժգնացումը և այլն), դա քաջ գիտենք:
Մարդ չի հասկանում՝ ռուսներն ինչ են ուզում? Да, Россию умом не понять!
Իրանից հետո, պարզ չէ՞ արդյոք, որ կգա Ադրբեջանի, Հայաստանի, Միջին Ասիայի երկրների «դեմոկրատացման» հերթը՝ հայտնի մեթոդներով: Իսկ եթե կորցնեն Կովկասն ու Միջին Ասիան, ՌԴ-ն արդեն կլինի ոչ թե արջ, այլ ուղղակի մեծ պանդա...
- Ռուս քաղէլիտան մանուկ չէ, այդ վտանգը հաստատ գիտակցում է:
Ե՛ս եմ մանուկ, որ ոչ մի կերպ չեմ հասկանում՝՚ հնարավոր չէ՞ր արդյոք նավերը չհանել Սիրիայի ափերից ու ասել «տղերք, руки прочь от советской власти»....? Չինաստանի և Իրանի պես դաշնակիցներ ունեին այդ հարցում: Այդ դեպքում ոչ մի ամերիկաանգլիական քաղաքական լիդեր չէր գնա այդ պայմաններում գլոբալ կոնֆլիկտի, ՌԴ-ի և Իրանի դեմ միաժամանակ պատերազմի, էլ չասած Չինաստանի մասին!!!
Եվ հարցը բնավ միջուկային զսպումը չէ, Мертвая рука-ն չէ, անգամ այն չէ, թե ով կհաղթի, ով կպարտվի. հարցն այն է, որ այդպիսի կոնֆլիկտի մեկ օրն իսկ կարող է տասնյակ հազարավոր զոհեր արժենալ անգոլսաքսերին, իսկ նրանք զոհեր տալ չեն սիրում, և առաջին իսկ մի երկու հազար զոհերից հետո իրենց իսկ ժողովուրդն այդ պատերազմը սկսած քաղաքական վերնախավին կսրբեր, կլցներ Ատլանտյան Օվկիանոսը...
Ինչո՞ւ ռուսները լքեցին Սիրիան, Այդքան դոշ տալուց, ՄԱԿ-ում վետո խաղացնելուց, Սիրիային զենք տալլուց հետո, ի՞նչ եղավ? Կաշառվեցի՞ն՝ ինչպես հաճախ, ինչ-որ այլ հակամետ շահե՞ր գտան իրենց համար՝ ինչպես բազմիցս, ի՞նչ եղավ.... »


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում