«Քաղաքացիական հասարակությունը դարձրել եք ձեր մենաշնորհը. ակտիվիստներ կան, որ չեն տարբերվում ոստիկաններից»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Երկու կողմերն էլ իրար կարծես թե արժեն: Ակտիվիստներ կան, որոնք ոչնչով չեն տարբերվում ոստիկաններից, չեն տարբերվում անգամ Արայիկ Պետրոսյանից:
Քաղաքացիական ակտիվիստը, որը պայքարում է հանուն արդարության և ազատության, չի կարող վիրավորել ոչ ոքի, վիրավորանքն արդեն իսկ արդարություն չէ, և ոչ էլ ազատություն է: Ակտիվիստը չի կարող անհանդուրժող լինել իր կարծիքը չկիսող լրագրողների հետ, ակտիվիստը պարտավոր է հանդուրժել բոլորին, անգամ ոստիկաններին: Սա մեկ: Ակտիվիստների անկեղծության մասին: Ես երեկ էլ եմ այս հարցը բարձրացրել: Ինչո՞ւ մեր ակտիվիստները չպայքարեցին և այսքան մեծ աղմուկ չբարձրացրեցին Երևանի սրտում գտնվող «Փակ շուկայի» այլանդակման համար, որն այսօր արդեն Սիթի է դարձել: Ինչ է, սրա տերը «Սամվել հոպարն է», թե, սրա տեր «Սամվել Հոպարն» արդեն լեզու է գտել ԱՄՆ-ի և Բրիտանիայի դեսպանների հետ, կապ մնացածի հետ:
Ուզում եմ մեկ էլ մի բան ասել: Պայքարեք, լավ բան եք անում, անտարբերությունը ահավոր վատ բան ա, բայց ազգի թշնամի մի հանեք նրանց, ովքեր չեն կիսում ձեր տեսակետները, չեն ցանկանում լինել ձեր կողքին, վերջապես չեն համակրում ձեզ: Նրանք էլ մարդ են: Ինչպես դուք եք որոշ ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցում, այդպես էլ որոշ ԶԼՄ-ներ սերտ համագործակցում են իշխանության ներկայացուցիչների հետ, կիսում են նրանց կարծիքը (Խոսքս հիմնականում ՀԸ-ների մասին է, և երեկ «Շանթ»-ի մասին կարդացածս վատ մեկնաբանություններ):
Իմացեք, և հասկացեք, որ ամեն մեկն իր գործն է անում: Դուք ակցիա եք անում, ոստիկանը պետք է այդ ակցիան վերահսկի, և չթույլատրի անօրինականություն, լրագրողը անկախ իր համակրանքից, պետք է լուսաբանի, մի մասը ի օգուտ ձեզ, մի մասը ի օգուտ կառուցապատողի ու ոստիկանի: Այստեղ բոլորն իրենց գործն են անում:
Ամենակարևոր ազատությունը, դա հանդուրժելն ա: Իսկ դու՞ք: Դուք քաղաքացիական հասարակությունը դարձրել եք ձեր մենաշնորհը, ճիշտ այնպես ինչպես Նեմեցն ունի իր, Լֆիկն իր, Սաշիկն իր մենաշնորհները:
Ստացվում է մի բան, դուք հանուն ազատության ու արդարության չեք մարտնչում, այլ հանուն տիրանալու:
Ամենակարևորը, մի մոռացեք կարևորի մասին, ու կարևորեք Հայաստանցուն, անկախ նրա կողմնորոշումից և հագած շորի գույնից:
ՀԳ. Սիրուն ՉԻ»:


















































Ամենադիտված
ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում