Աթենքի կենտրոնում կրկին բողոքի ցույցեր են
Աշխարհ
Հազարավոր մարդիկ երեքշաբթի օրը Աթենքի կենտրոնում երեք տարբեր բողոքի ցույցեր և 24–ժամյա գործադուլ են անցկացրել ընդդեմ կառավարության իրականացնող քաղաքականության։
Առանձին բողոքի ցույցեր են անցկացրել խոշոր արհմիություններ, հասարակական և մասնավոր կազմակերպություններ, կոմունիստները և ընդդիմադիր տարբեր կուսակցություններ։ Նախնական տեղեկություններով՝ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ չեն գրանցվել, հաղորդում է «Ռիա նովոստին»։
Հունաստանին նորից ֆինանսատնտեսական դեֆոլտ է սպառնում։ Այժմ Հունաստանի կառավարությունը միաժամանակ բանակցում է Եվրոպական միության, Եվրոպայի կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ 130 մլրդ եվրո աջակցություն ստանալու համար։ Բողոքի ցույցերի և գործադուլների պատճառով կաթվածահար է եղել պետական հիմնարկների և Աթենքի հասարակական տրանսպորտի աշխատանքը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ