Վախճանվել է «20–րդ դարի վերջին մեծ նկարիչը»
Գիտություն և Մշակույթ
88 տարեկան հասակում մահացել է 20–րդ դարի եվրոպացի նկարիչ և քանդակագործ Անտոնի Տապիեսը, հաղորդում է France Presse-ը։
Քանդակագործի անհատական առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1950 թվականին՝ Բարսելոնայում։ Սա մեծ առիթ էր, որպեսզի նկարիչը մեծ ճանաչում ձեռք բերի։
Նկարչին նաև մեծ հռչակ են բերել աղբի թափոններից պատրաստված քանդակները։
Անտոնի Տապիեսը իր ստեղծագործական կյանքը սկսել է սյուռեալիստական ոճում, իսկ որոշ ժամանակ անց սկսել է ստեղծագործել աբստրակտ–էքսպրեսիոնիստական ոճում։
Նկարչին հռչակել էին «20–րդ դարի վերջին մեծ նկարիչ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում