«Արևմուտքի ցինիզմն արդեն անցնում է բոլոր չափ ու սահմանները»
Բլոգոսֆերա
Սարգիս Ասատրյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ժողովրդավարություն» տարածող ԱՄՆ-ն պատուհաս ա դարձել աշխարհի ժողովուրդների համար: Հետաքրքիր ա, ամերիկացիների քանի տոկոսն ա կողմ պատերազմին: Քանի տոկոսն ա կողմ, որպեսզի իր եղբայրը, զավակը, ամուսինը զոհ դառնան հերթական ավանտյուրային: Շատերը դեմ են, բայց դե շատերն էլ կողմ են, ահա թե ինչն է հետաքրքիր: Որովհետև աշխարհի Մասս Մեդիան մեռավ լվանալով մարդկանց ուղեղներն ու արտաքին թշնամու, կամ չարիքի կայսրության թեման մարդկանց մեջ ներդնելով: Հետաքրքիր ա, իսկ մարդկանց ուղեղները դաժանաբար լվանալը մտնում ա ժողովրդավարության «ռամկաների» մեջ: Իհարկե ոչ: Բայց դե պատերազմն անհրաժեշտություն ա, քանի որ նախ զենքի սպառում պիտի լինի (դե Բուշ պապան հանկարծ չսնանկանա), երկրորդ էլ Սիրիայի պես քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկն ուղղակի աչքի փուշ են դարձել Արևմուտքի համար: Չէ որ ավանդական հասարակություններում ապրող մարդկանց ուղեղների փոխարեն կոկա-կոլայի շիշ չի: Իսկ դա վատ է: Շատ վատ: Էդպիսի մարդկանց կառավարելն այդքան էլ հեշտ չէ: Դե հիմա թող ասեն, ով էր չարիքի կայսրություն, ԱՄՆ-ն, թե ԽՍՀՄ-ն? ԱՄՆ-ն, թե Իրանը, Լիբիան, Սիրիան, Կուբան, Հարավսլավիան ու մյուս «ոչ ժողովրդավար» երկրները: Ամեն դեպքում Աստված տա, որպեսզի իրական չարիքի ու դոլլարների կայսրությունը իր արժանի տեղը գտնի պատմության աղբանոցում: Իսկ Սիրիան, ով ապաստան է տվել հայ ժողովրդի մի ստվար հատվածի դժվարագույն ժամանակաշրջանում, շեն մնա: Աստված պահապան Սիրիային!


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող